Ամերիկուհին վիճակախաղով 560 մլն դոլար է շահել և հրաժարվել այն վերցնելու համար իր անձնական տվյալները նշել

11:38 • 07.02.18

Ամերիկյան Powerball վիճակախաղի միջոցով 560 մլն դոլար շահած ամերիկուհին հրաժարվել է գումարը ստանալու համար նշել իր անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են գումարը վերցնելու համար, գրում է The Washington Post-ը:

Այժմ ամերիկուհին մտադիր է դատարանի միջոցով հասնել գումարի՝ անանուն կերպով ստանալու իրավունքին: Դատական փաստաթղթերում վերջինս իր անունը նշել է որպես Ջեյն Դոու, որն անանուն հայցերի դեպքում ընդունված ավանդական անուն է:

Երջանիկ հաղթողը զգուշանում է, որ իր շահման մասին կիմանան քաղաքի բոլոր բնակիչները՝ այդ թվում ավազակներն ու հանցագործները:

Նրա փաստաբանը նշել է, որ կինը ցանկանում է առանց վախենալու գնալ գնումների և տարբեր միջոցառումներ՝ իմանալով, որ մարդիկ տեղյակ չեն լինի իր բազմամիլիոն շահման մասին:

Պարբերականը նշում է, որ վիճակախաղի կազմակերպիչների համար հաղթողի անուն-ազգանունը նշելը շատ կարևոր է, քանի որ դա ամերիկացիների շրջանում վիճակախաղը պոպուլյար դարձնելու հզոր մարքեթինգային քայլ է, ինչպես նաև թույլ է տալիս խուսափել խարդախություններից:
 
Ներկա պահին կինն արդեն ստորագրել է հաղթող տոմսը, ստորագրության փոփոխության դեպքում նրա շահումը կզրոյացվի: