ԱՄՆ-ում միլիարդատերը լքել է իր հիմնած ընկերությունը՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

12:15 • 07.02.18

Մի քանի խաղատների սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վինը հեռացել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Վինն իրեն մեղավոր չի ճանաչել ոտնձգությունների համար:


«Վերջին շաբաթների ընթացքում ես հայտնվել եմ բացասական գովազդի կենտրոնում: Ես մտածել եմ, թե ինչ մթնոլորտ է դա ստեղծում, այնպիսին, որտեղ հապշտապ դատողություններն ավելի կարևոր են, քան մնացած բաները, այդ թվում՝ փաստերը: Ես եկել եմ եզրակացության, որ չեմ կարող արդյունավետ աշխատել ներկայիս պայմաններում: Այդ պատճառով ես անհապաղ հեռանում են իմ հիմնած ընկերության գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից»,- հայտարարել է միլիարդատեր գործարարը:


Իր հերթին, ընկերությունը շնորհակալություն է հայտնել Վինին, որ նա «ստեղծել է ժամանակակից Լաս Վեգասը» և շատ բաներ է արել ժամանցի արդյունաբերության համար:

 

Картинки по запросу Владелец нескольких казино, американский миллиардер Стив Винн