Նյու Յորքի փողոցներում հանդիպած անհավանական զուգադիպությունները՝ ամերիկացի լուսանկարչի «թիրախում» (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Ջոնաթան Հիգբին 10 տարի առաջ Լոս Անջելեսից տեղափոխվել է Նյու Յորք ու այժմ ընկալում է այն որպես իր հարազատ քաղաք: Տղամարդու և քաղաքի «սիրային հարաբերություններին» անդրադարձել է Bored Panda-ն:
37-ամյա Հիգբիի խոսքով՝ լուսանկարչության հանդեպ իր կիրքը ծագել է Լոս Անջելեսում և խորացել Նյու Յորքում:
«Եթե երբեք չեք եղել Նյու Յորքում, իմացեք, որ այս քաղաքի առանձնահատկությունները քաոսն ու էներգիան են, որոնք անմիջապես զգացվում են Մանհեթենի փողոցներում ոտք դնելուն պես: Սա իմ տեղն է. գովազդը, փողոցային արվեստն ու գրաֆիտին անխուսափելի են: Շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ անծանոթների հսկայական ամբոխները հեղեղում են բոլոր փողոցները. սա անհավանական փորձ է, որն առաջին անգամից թույլ է տալիս զգալ Նյու Յորքի շունչը», - պատմել է նա:
Տղամարդու խոսքով՝ ինքը ցանկացել է «զտել խելագարությունն ու շփոթմունքը», ինչի արդյունքում էլ ստացվել է «Զուգադիպություններ» ֆոտոշարքը:
«Զուգադիպություններ» ֆոտոշարքն իմ սիրային նամակն է Նյու Յորքին ու կախարդական, եթերային ու պատահական անթիվ պահերին, որոնք անկրկնելի են դարձնում այս քաղաքը», - իր ֆոտոշարքի մասին ասել է լուսանկարիչը:

































