Բրեդ Փիթն իր Tesla-ով վթարի է ենթարկվել Լոս Անջելեսում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի և ևս 2 վարորդի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոս Անջելեսում, հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 54-ամյա դերասանը ոչ լուրջ վթարի պահին եղել է մոխրագույն Tesla մեքենայի ղեկին:
Դատելով դեպքի վայրում արված լուսանկարներից՝ հոլիվուդյան աստղն ու մյուս վարորդները զգալի վնաս չեն կրել: Նրանք դուրս են եկել մեքենաներից ու հանգիստ քննարկել են կատարվածը՝ գնահատելով կրած վնասը:
Նշվում է, որ Փիթը բախվել է արծաթագույն Nissan Altima-ին, որն էլ իր հերթին հարվածել է Kia Soul-ին:





















