Կորեացի նկարչուհին նկարազարդումներով ներկայացնում է մենակությունը (լուսանկարներ)

18:43 • 09.02.18

Մեր օրերում խիտ գրաֆիկի պատճառով մարդիկ ժամանակ չեն ունենում կանգ առնել, հանգստանալ ու զբաղվել իրենց սիրելի գործով, այնինչ անհրաժեշտ է գոնե երբեմն մենակ մնալ ու վայելել մենությունը:

Այսպես, Aeppol ծածկանունով կորեացի նկարիչը գտնում է իր ոգեշնչման աղբյուրը հենց մենության մեջ: Աղջիկը գեղեցիկ ու նուրբ նկարազարդումների միջոցով ներկայացնում է բնության գրկում գտնվելու և մենությունը վայելելու երջանկությունը:

Aeppol-ի «անտառային աղջիկն» արտացոլում է մեզնից շատերի երազանքները՝ կտրվել առօրյայից ու աղմուկից, զբոսնել անտառում ու վայելել կյանքի պարզ հաճույքները:

Ստորև հրապարակում ենք նկարչի աշխատանքները, որոնք տեղ են գտել Bored Panda կայքում:

Կորեացի նկարչուհին նկարազարդումներով ներկայացնում է մենակությունը (լուսանկարներ)