«Սատանայի փաստաբանը». Տարանտինոն ներողություն է խնդրել Պոլանսկու կողմից իրագործված բռնաբարությունն արդարացնելու համար

15:30 • 09.02.18

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ներողություն է խնդրել 2003թ. տված հարցազրույցի համար, որում արդարացրել է մեկ այլ հայտնի կինոռեժիսորի՝ Ռոման Պոլանսկու կողմից Սամանթա Գեյմերին բռնաբարելու դեպքը:

Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկացի հաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում Տարանտինոն նշել էր, որ կատարվածը որպես բռնաբարություն չի դիտարկում, քանի որ կարծում է՝ 13-ամյա Գեյմերն իրոք ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ Պոլանսկու հետ:

Այժմ Տարանտինոն խոստովանել է, որ իր ասածն անիրազեկ լինելու հետևանք է, և ինքը դրա համար ներողություն է խնդրում: 

«Ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել Գեյմերից՝ իր դեմ գործված հանցագործության վերաբերյալ իմ անքաղաքավարի հայտարարությունների համար: Տասնհինգ տարի անց հասկանում եմ՝ որքան սխալ էի: Գեյմերն իրոք բռնաբարվել է Ռոման Պոլանսկու կողմից: Երբ հաղորդավարը խոսեց Պոլանսկու մասին՝ ես սխալմամբ ստանձնեցի սատանայի փաստաբանի դերը»,-նշել է ռեժիսորը:

«Սատանայի փաստաբանը». Տարանտինոն ներողություն է խնդրել Պոլանսկու կողմից իրագործված բռնաբարությունն արդարացնելու համար