Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թատրոնի բեմադրությանը դերասանուհի է մասնակցել (լուսանկար)

17:26 • 12.02.18

Աշխարհի ամենախիստ երկրներից մեկում՝ Սաուդյան Արաբիայում, իրականացվող բարեփոխումների շրջանակն ընդլայնվել է՝ վերաբերելով նաև թատրոնին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, փետրվարի 9-ին երկրում ներկայացվել է թատերական բեմադրություն, որին առաջին անգամ դերասանուհի է մասնակցել:

«Կայսեր նոր ուղին» բեմադրությանը մասնակցել է դերասանուհի Նաջաթ Մուֆթան, որի խոսքով՝ ինքն անչափ հպարտ է ու երջանիկ նման պատվի արժանացած առաջին դերասանուհին լինելու համար: Նա նաև մանրամասնել է, որ բեմադրության մեջ մարմնավորել է չար կնոջ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սաուդյան Արաբիայում իրականացվում են սոցիալ-մշակութային, հանրային բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս կանանց մեքենա վարել, որոշակի ազատություն ստանալ տղամարդ խնամակալներից, ինչպես նաև թույլատրում են կինոթատրոնների բացումը:

 

 

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թատրոնի բեմադրությանը դերասանուհի է մասնակցել (լուսանկար)