Ամերիկուհի հրուշակագործը երկրաչափական ճշգրտությամբ թխվածքներ է պատրաստում (լուսանկարներ)

13:37 • 12.02.18

Ամերիկյան Սիեթլ քաղաքում բնակվող Լորեն Կոն, որն ինքնուս հրուշակագործ է, ստեղծում է ոչ միայն համեղ, այլև ինքնատիպ դիզայնով քաղցրավենիքներ ու թխվածքներ:

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ամերիկուհու աշխատանքներն առանձնանում են երկրաչափական ճշգրտությամբ արված նախշերով, որոնք նախանձելի համբերության արդյունք են:

Կոյի խոսքով՝ ինքը հրուշակագործությամբ է զբաղվում ընդամենը մի քանի տարի, սակայն կարճ ժամանակում հասցրել է հմտանալ այս գործում:

Կինն իր աշխատանքների մեծ մասը ցուցադրում է Instagram-ում:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք հրուշակագործի լավագույն աշխատանքներից մի քանիսը.

 

 

Ամերիկուհի հրուշակագործը երկրաչափական ճշգրտությամբ թխվածքներ է պատրաստում (լուսանկարներ)