Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն տառապում է «ժամանակավոր խենթությունից»
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն Դուբայում կլիմայական փոփոխությունների թեմայով ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տառապում է «ժամանակավոր խենթությունից»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Դե Նիրոն, մասնավորապես, կտրուկ դեմ է արտահայտվել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու առնչությամբ:
«Ես խոսում եմ իմ երկրի՝ Միացյալ Նահանգների մասին: Չէի ուզենա ասել, որ մենք «հետամնաց» երկիր ենք, դրա համար ուղղակի կասեմ, որ մենք տառապում ենք ժամանակավոր խենթությունից»,-ասել է սիրված դերասանը:
Հավելենք, որ հոլիվուդյան աստղը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության ակտիվ քննադատներից է: Ավելի վաղ Դե Նիրոն հայտարարել էր, որ Թրամփի ընտրվելու դեպքում կհեռանա ԱՄՆ-ից: Բացի այդ, նա հավելել էր, որ ցանկանում է «ուժեղ ապտակ տալ Թրամփին»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Թրամփի որոշմամբ 2017թ. դուրս է եկել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից, որին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր պետությունները:










