Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ (տեսանյութեր)

11:08 • 13.02.18


14.24

Երևանի ավագանու նիստը միջադեպի պատճառով հայտարարված դադարից հետո մեկնարկել է: Քաղաքապետարան են եկել մեծ թվով ոստիկաններ, որոնց հրավիրել են հասարակական կարգի խախտման փաստի առնչությամբ: 


11.54


Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:

Քաշքշուքիին խառնվեցին «Ելքի» անդամները, այնուհետև ոստիկանություն կանչեցին: ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ տարաներում ծծմբաթթու է, որը վնասակար է առողջության համար։

Նիստը ընդմիջվեց, լրագրողներին բռնի կերպով քաշքշելով դուրս հանեցին նիստերի դահլիճից:















–––––––––––––––––––

 

Այսօր` ժամը 11-ին, մեկնարկեց  Երևան քաղաքի ավագանու նիuտը, որի օրակարգում է 24 հարց, այդ թվում՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ արձանի հետ կապված հանրային արձագանքը հնչեղ էր, և շատերը դեմ էին քանդակագործ Դավիթ Մինասյանի լուծումներին, սակայն վերջինս հայտարարեց, որ չի հրաժարվի էսքիզից:

Ներկայացնում ենք ավագանու նիստի օրակարգը

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

3. «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

4. «Երևանի հ.70 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

5. «Երևանի հ.91 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

6. Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

7. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի N172-Ա որոշումը հաստատելու մասին:

8. Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին:

9. Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին:

10. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

11. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:

14. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:

15. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:

16. Պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին:

17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

19. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

21. Երևան համայնքի սեփականության 2017 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

22. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

23. Ս. Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

24. «Բուզանդ-17» համատիրությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: