Մոլորակի ամենադիտարժան շոուն. Ռիոյում մեկնարկել է ավանդական կառնավալը (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոյի ամենամյա կառնավալը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պարողներ, անտեսելով հեղձուցիչ տապը, մասնակցում են սամբայի ուրախ տոնախմբությանը, համարվում է մոլորակի ամենադիտարժան շոուներից մեկը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կառնավալի անցկացման օրերին, երբ Ռիոյի փողոցները հեղեղվում են գլամուրային, սեքսուալ ու խիստ համարձակ կոստյումներով, փայլերով, փետուրներով, գեղեցկագույն կանանցով, ամրակազմ երիտասարդներով և, իհարկե, սամբայի ռիթմիկ հնչյուններով, քաղաքը դառնում է անճանաչելի:
Հայտնի է, որ կառնավալը սկսվել է «Սամբադրոմ» կոչվող մարզադաշտում, որտեղ 72.000 մարդ հետևել է դիտարժան շոուին:































