Իրեն մահից փրկողին փաթաթված գորիլայի լուսանկարը լավագույնն է ճանաչվել միջազգային ֆոտոմրցույթում (լուսանկարներ)
Վայրի բնության վերաբերյալ Wildlife Photographer of the Year միջազգային ֆոտոմրցույթի կազմակերպիչները հրապարակել են People's Choice Award անվանակարգում հաղթած լուսանկարը, որում գորիլան ի նշան երախտագիտության փաթաթվել է իրեն մահից փրկած տղամարդուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հուզիչ լուսանկարն ընտրվել է աշխարհի տարբեր անկյուններից ուղարկված մոտ 50.000 կադրից:
Ինչ վերաբերում է լուսանկարի նախապատմությանը, ապա կապիկին պատրաստվում էին վաճառել, ինչից հետո դրան մորթելու և ուտելու էին, սակայն բնապահպան ակտիվիստը կանխել է դա ու փրկել գորիլային:
Տպավորիչ կադրի հեղինակը կանադացի լուսանկարիչ Ժո Ան ՄքԱրթուրսն է: Նա պատմել է, որ լուսանկարն արվել է Կամերունում:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նույն անվանակարգում ներկայացված մյուս հետաքրքիր լուսանկարները.





























