Ավստրիացի թոշակառուի պահարանում հայտնաբերվել է Կլիմտի կորած նկարը

18:39 • 13.02.18

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը հայտնաբերվել է Ավստրիայում՝ թոշակառու կնոջ բնակարանում՝ նրա մահից հետո: Պարզվել է, որ կինը երկար տարիներ ապօրինի պահել է այն իր տանը և կտակել Լինց քաղաքին: Այս մասին հայտնում է ORF ռադիոալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կինն աշխատել է որպես քարտուղար և թոշակի անցել 1977 թվականին: Նա իր պահարանում է պահել Zwei Liegende («Երկու պառկածը») կոչվող նկարը:

Նշվում է, որ 2017 թվականին կինը մահացել է, և նրա վերջին կամքն ի կատար է ածվել:

Ավստրիացի թոշակառուի պահարանում հայտնաբերվել է Կլիմտի կորած նկարը