Նա մոլորվե՞լ է պարտեզում. Օբամայի նոր պաշտոնական նկարը շփոթեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)

10:40 • 13.02.18

Վաշինգտոնում գտնվող Սմիթսոնյան թանգարանի ազգային պատկերասրահում ներկայացվել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական նկարը, որը համացանցի օգտատերերի շրջանում հակասական արձագանքներ է առաջացրել:

Ինչպես նշում է The Guardian-ը, կտավի շնորհանդեսին ներկա է եղել անձամբ Օբաման, որը բացել է այն քողարկող կտորն ու կտավը ցույց տվել ներկաներին:

«Դե՛, ի՞նչ կասեք սրա վերաբերյալ»,-հետաքրքրվել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը:

 

Картинки по запросу Presidential portraits obamas green

Հայտնի է, որ կտավի հեղինակը Կեհինդե Ուայլին է, որը նախագահին պատկերել է կանաչ տերևների ու ծաղիկների ֆոնին: Նա մանրամասնել է, որ հատուկ այնպիսի ծաղիկներ է ընտրել, որոնք խորհրդանշում են Օբամայի քենիական ծագումը, Հավայիներում անցկացրած մանկությունն ու Չիկագոյում ապրած տարիները:

 



Բրիտանական պարբերականը նկատում է, որ նման թեմայի ընտրությունը ոչ ավանդական է, քանի որ ԱՄՆ մյուս նախկին նախագահների պաշտոնական կտավներից և ոչ մեկն այսպիսին չի եղել:

 



Համացանցի օգտատերերի մի մասի համար անհասկանալի է մնացել՝ ինչու է Օբաման կանաչի մեջ «թաթախված» նստած:

«Միգուցե նա մոլորվե՞լ է պարտեզում»,-գրել է նրանցից մեկը:

Այնուհետև վիրտուալ տիրույթը ողողվել է այս թեմայով ծաղրական մեմերով:

 

Картинки по запросу obama official portrait memes

 

Հայտնի է, որ միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև նախկին առաջին տիկին Միշել Օբամայի պաշտոնական նկարը, որը վրձնել է Էմի Շերալդը: Կտավում Միշել Օբաման պատկերված է երկարափեշ գեղեցիկ զգեստով ու շատ հմայիչ տեսք ունի:

 

 

Հետաքրքրական է, որ Բարաք Օբաման հատուկ շնորհակալություն է հայտնել Շերալդին իր կնոջ հմայքն ու սեքսուալությունը կտավին փոխանցելու համար:

«Է՛մի, շնորհակալ եմ սիրածս կնոջ նրբագեղությունը, գեղեցկությունը, խելքը, հմայքն ու սեքսուալությունը կտավին փոխանցելու համար»,-ասել է Օբաման:

 

 

 

Հայտնի է, որ Սմիթսոնյան թանգարանի ազգային պատկերասրահը սկսել է երկրի նախագահների կտավները գնել ու ցուցադրել 1994թ. սկսած: Նշվում է, որ Օբամաների հետ աշխատած Ուայլին և Շերալդն առաջին աֆրոամերիկացի նկարիչներն են, որոնք թանգարանի պատվերով նկարել են նախագահին ու նրա կնոջը: Նշվում է, որ սևամորթ նկարիչներին ընտրել են Օբամա ամուսինները:

 

Картинки по запросу Presidential portraits obamas green

 

 

Նա մոլորվե՞լ է պարտեզում. Օբամայի նոր պաշտոնական նկարը շփոթեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)