Համաշխարհային աստղերի դիմանկարները՝ Բրեդ Էլտերմանի ֆոտոշարքում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ծնված լուսանկարիչ Բրեդ Էլտերմանը սկսել է իր կարիերան 16 տարեկանում, երբ հրապարակվել է նրա առաջին աշխատանքը՝ 1974 թվականին արված ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի լուսանկարը, որն էլ դարձել է նրա «անցաթուղթը» դեպի ռոքնռոլի աշխարհի հետնաբեմ:
Bored Panda-ն գրում է, որ լուսանկարիչը կենտրոնացել և «բռնացրել» է աստղերի անկեղծ, հիշվող ու երբեմն անձնական պահերը:
«Ես ավանդական ռոքնռոլ-լուսանկարիչ չէի, քանի որ չէի ձգտում պատկերել կիթառ նվագող աստղերին: Սա անում էին այն ժամանակի բոլոր լուսանկարիչները, իսկ ինձ չէին հետաքրքրում սովորական համերգային կադրերը: Ես լուսանկարում էի հետնաբեմը. սա իսկապես աչքի ընկնող լուսանկարներ էին, որոնք պատմություն էին ներկայացնում, լուսանկարներ, որոնք շատ էին ուզում ամսագրերը», - պատմել է նա:
Նշվում է, որ Բրեդ Էլտերմանը մինչ օրս շատ սիրված լուսանկարիչ է, որի ոճն առանձնապես չի փոխվել:
«Ոչինչ չի փոխվել: Ամսագրերի խմբագիրների մեծամասնությունը խնդրում են ինձ բան չփոխել ու լուսանկարել այնպես, ինչպես անում էի դա տասնամյակներ առաջ», - պատմել է Էլտերմանը:
Ֆրեդի Մերկուրի

Դևիդ Բոուի, 1975

Օլիվիա Նյուտոն Ջոն և Ջոն Տրավոլտա, 1978


Ջոան Ջեթ, 1977

Չակ Բերրի և Մայքլ Ջեքսոն, 1979

The Ramones, 1978

Duran, 1982

Մայքլ Ջեքսոն և Լայզա Մինելի, 1980

Ռինգո, Ջոն Լենոն և Յոկո Օնո, 1976

Մադոննա, 1982











