Թուրքիայում կբացվի Վանի թագավորության թանգարան
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում այս տարվա ապրիլին նախատեսվում է բացել Վանի թագավորության պատմությանը նվիրված թանգարան, այս մասին տեղեկացնում է թուրքական demokrathaber.org կայքը:
54.000 քմ տարածքի վրա կառուցված և շուրջ 100.000 պատմական նմուշ պարունակող թանգարանի շինարարությունը ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից և կազմել ավելի քան 263.000 ԱՄՆ դոլար:
Հայտնի է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքել շրջակա տարածքներից:
Վանի պատմական նշանակության կառույցների ու վայրերի ծանոթագրության մեջ թուրք հեղինակները մեծ մասամբ խուսափում են տեղի հայկական անցյալի մասին կարևոր նշումներից:










