Վիեննայի օդանավակայանում հայտնվել են Գուստավ Կլիմտի նկարների պատճենները
Վիեննայի միջազգային օդանավակայանում հայտնվել են հայտնի ավստրիացի նկարիչների, այդ թվում՝ Գուստավ Կլիմտի աշխատանքների պատճենները:
Ինչպես նշում է Euromag-ը, նկարների պատճեններն օգտագործվել են Austrian Airlines ավիաընկերության նոր՝ Senator կոչվող լաունջի ինտերիերում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ թարմացված լաունջը կբացվի ուղևորների համար գարնանը:
Նշվում է, որ ավիափոխադրողը նաև թարմացրել է բիզնես կարգի սրահները:
Buyingbusinesstravel.com-Ի հաղորդմամբ՝ անցած տարի Austrian Airlines ավիաընկերության լաունջներն ընդհանուր առմամբ այցելել է 630 հազար ճանապարհորդ:










