Մոզամբիկում 15 մետրանոց աղբակույտի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել (լուսանկարներ)

11:46 • 20.02.18

Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուում երկուշաբթի 15 մետրանոց աղբակույտի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել, մի քանի մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել ուժեղ անձրևների պատճառով և իր տակ «թաղել» 7 տուն, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:


Աղբակույտը փլուզվել է գիշերը՝ ժամը 3-ին, քաղաքի աղքատ թաղամասերից մեկում, որը գտնվում է Մապուտուի կենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա:


Նշվում է, որ տներն անօրինական կառույցներ են եղել, և իշխանությունները նրանց ավելի վաղ նախազգուշացրել էին հեռանալ այդտեղից:


Տուժած մարդկանց և ավերված տների հստակ թիվը դեռ հայտնի չէ, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել:

 

 

People watch rescuers search for bodies of victims buried under collapsed piles of rubbish in Maputo, Mozambique, 19 February 2018