Ջասթին Տրյուդոն կնոջ ու երեխաների հետ հնդկական ավանդական տարազներով այցելել է Գանդիի տուն (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ու նրա ընտանիքը մեկ շաբաթով այցելել են Հնդկաստան, որտեղ նախընտրել են կրել հնդկական ազգային տարազներ, գրում է The Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Տրյուդոն կնոջ ու 3 երեխաների հետ այցելել է հայտնի քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի տուն, որտեղ նա ապրել է 12 տարի:
Վարչապետն ընտանիքի հետ ուսումնասիրել է Գանդիի տունն ու հետաքրքիր տեղեկություններ իմացել նրա մասին:
Բացի այդ, ընտանիքն այցելել է երկրի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Թաջ Մահալ տաճար, ու խմբակային լուսանկար արել հանրահայտ մարմարյա նստարանին:
Պարբերականն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձամբ չի գնացել օդանավակայան ու չի դիմավորել աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարին՝ իր փոխարեն ուղարկելով գյուղատնտեսության նախարարին:




















