Ռուսաստանն Իրանին է փոխանցել ATR-72 օդանավի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները

12:23 • 20.02.18

ՌԴ ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնն Իրան է ուղարկել ATR-72 ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին:


Հիշեցնենք, որ կիրակի Իրանի Սպահան նահանգում կործանվել է Թեհրանից Յասուջ քաղաք ուղևորվող 60 ուղևորով և անձնակազմի 6 անդամով ինքնաթիռը:


Ինչպես նշվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունում, Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը տիեզերքից ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրի լուսանկարներ է արել և դիվանագիտական կապի միջոցներով ուղարկել Իրանի նախագահին կից տիեզերական ուսումնասիրությունների կենտրոն: