Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում առյուծը կծելով պոկել է իր պոչի սառած հատվածը (լուսանկարներ, տեսանյութ)

23:43 • 20.02.18

Չիաստանի Շանսյի նահանգի Թայուան քաղաքում առյուծը կծելով պոկել է իր պոչի հատվածը, որը մնացել է սառույցի մեջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վնասվածքը նկատել են չինական Նոր տարին նշելու նպատակով Թայուան ժամանած զբոսաշրջիկները: Ականատեսների խոսքով՝ արու առյուծը և նրա հետ նույն արգելավանդակում պահվող էգ առյուծը հյուծված տեսք են ունեցել, ահա թե ինչու իրենք կասկածել են, որ կենդանիների հետ դաժան են վարվում:

Կենդանաբանական այգու ներկայացուցչի պնդմամբ՝ առյուծը քնած էր ջրամբարի մոտ, որն ավելի ուշ պատվել է սառույցով: Նրա խոսքով՝ գիշատիչի պոչը մնացել է ջրում, սառել և արյունահոսել, ահա թե ինչու առյուծը որոշել է կծելով պոկել այն:

Նա նաև նշել է, որ միջադեպի մասին իմացած աշխատակիցները դեղ են տվել առյուծին, որն օգնում է դադարեցնել արյունահոսությունը: