Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը հաստատել է անհայտ փոշիով ծրար ստանալու մասին տեղեկությունները
Մոսկվայում Եվրամիության ներկայացուցչությունը հաստատել է կասկածելի ծրար ստանալու մասին տեղեկությունները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայացուցչությունում նշել են, որ ծրարի պարունակությունն ուսումնասիրվում է:
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրներին, հայտնել է, որ երեքշաբթի անհայտ փոշիով ծրար է ուղարկվել Մոսկվայում Եվրամիության մշտական ներկայացուցչության գրասենյակ:
Անցած շաբաթ փոստի միջոցով սպիտակ փոշիով ծրարներ են ուղարկվել ՌԴ-ում Նիդեռլանդների և Կանադայի դեսպանատներ:










