Կրասնոյարսկի բնակիչը չի կարողացել ներկա գտնվել իր իսկ հարսանիքին՝ չվճարված տուգանքների պատճառով

12:04 • 20.02.18

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի բնակիչը չի կարողացել մեկնել իր սեփական հարսանիքին՝ Ուզբեկստան, քանի որ չի վճարել Պետավտոտեսչությանն ունեցած տուգանքները, ինչի հետևանքով նրան արգելվել է դուրս գալ երկրից, այս մասին հայտնել են Ռուսաստանի հարկադիր կատարողների դաշնային ծառայության շրջանային վարչությունից:

Պարզվում է՝ տղամարդը չվճարված տուգանքներ է ունեցել, սակայն արհամարհել է հնարավոր հետևանքների մասին օրենքի ներկայացուցիչների պարբերական զգուշացումները: Նրա դեմ կատարողական վարույթ է հարուցվել՝ 60.000 ռուբլու չափով գումարի գանձման վերաբերյալ:

Երկրից դուրս գալու արգելքի մասին երիտասարդը տեղեկացել է օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր մեկնել Ուզբեկստան՝ իր իսկ հարսանիքին:

Ի վերջո, պարտքը ստիպված է եղել մարել փեսայի հայրը, որը պատմել է, որ որդու հարսանիքն իրենք ստիպված են եղել նշել առանց նրա ներկայության: Իր հարսնացուի մոտ երիտասարդը մեկնել է օրեր անց։