El Petro. Վենեսուելան շրջանառության մեջ է դրել սեփական թվային արժույթը

14:42 • 20.02.18

Վենեսուելան թողարկել է սեփական՝ El Petro թվային արժույթը: Այդ մասին հայտնել է երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Twitter-ի իր էջում, գրում է korrespondent.net-ը:


«El Petro-ն ծնվել է, և այժմ Վենեսուելային սպասվում է լիարժեք հաջողություն և բարգավաճում»,- հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:


Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահն առաջին անգամ հայտնել է սեփական թվային արժույթը ստեղծելու մտադրության մասին 2017 թվականի դեկտեմբերի սկզբին: Մադուրոյի խոսքով՝ թվային արժույթը կապահովվի վենեսուելական բնական պաշարների, ոսկու, նավթի և ադամանդների պաշարների միջոցով:


Վենեսուելայի իշխանությունները հույս ունեն, որ դա կօգնի հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը: