Աշխարհի ամենածանր մարդը նիհարել է 250 կիլոգրամով (լուսանկարներ)

23:47 • 22.02.18

Մեքսիկացի տղամարդը, որը հայտնի էր դարձել որպես աշխարհի ամենածանր մարդ՝ կշռելով 590 կգ, ցուցադրել է, թե ինչ տեսք ունի 250 կգ նիհարելուց հետո:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 33-ամյա Խուան Պեդրո Ֆրանկոն 2017-ին Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում գրանցված է որպես աշխարհում ապրող ամենածանր մարդը: 

Այժմ ստամոքսի երկու վիրահատությունից և խիստ ռեժիմով մարզումներից հետո տղամարդը կշռում է 340 կգ և հույս ունի մի օր նորից ոտքի կանգնել:

Բուժումներն ու մարզումները մեքսիկացին սկսել է մեկ տարի առաջ: Նրա ցանկությունը կրկին քայլելն է տարիներ շարունակ սենյակում փակված մնալուց հետո: