Բելգիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել (լուսանկարներ)
Բելգիական ոստիկանությունը փակել է Բրյուսելի հարավում գտնվող փողոցը հատուկ զինված ստորաբաժանումների մասնակցությամբ խոշոր անվտանգության գործողություն իրականացնելու ընթացքում հնարավոր սպանության մասին հաղորդումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունն արգելափակել է Վանպե փողոցի բնակելի տներից մեկի մուտքերը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարևան տների տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել, իսկ երկնքում ոստիկանական ուղղաթիռ է պտտվում:
Ոստիկանության խոսնակը հերքել է լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ տարածքում զինված անձ է թաքնվում կամ որ միջադեպը կապված է ահաբեկչական վտանգի հետ: Նա նշել է, որ դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ մի լեհ տղամարդ հաղորդել է, որ մարդ առավոտյան սպանություն է տեղի ունեցել տարածքում:


















