Հրապարակվել է 2018թ. հունվարի ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների աճի դինամիկան՝ 2016 թ. նույն ամսվա համեմատ

13:07 • 22.02.18

Կառավարությունը ներկայացրել է այս տարվա հունվար ամսվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճի դինամիկան՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ինֆոգրաֆիկա է զետեղվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում։

Մասնավորպես, տնտեսական ակտիվություն այս տարվա հունվարին 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.6 տոկոսով:


Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 27.9 տոկոսով, իսկ միայն մանրածախի առևտրի մասով 7.8 տոկոս աճ է գրանցվել:

Շինարարության և արդյունաբերական արտադրանքի ծավալները նույն ժամանակահատվածում ևս աճել են՝ համապատասխանաբար 13.3 և 26 տոկոսներով:

Չափազանց մեծ՝ կրկնակիից ավելի աճ է գրանցվել առևտրաշրջանառության ծավալների մասով՝ 111 տոկոս: Առանձին արտահանումն աճել է 97 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 120 տոկոսով:

2016 թ. հունվարի համեմատ այս տարվա հունվարին միայն գյուղատնտեսության ծավալների մասով է նվազել արձանագրվել՝ 0.2 տոկոս: