Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել է, որ իրեն ազատ են արձակել

16:58 • 22.02.18

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ իրեն ազատ են արձակել հանրահավաքի կազմակերպման կարգը կրկնակի խախտելու համար այսօր ձերբակալվելուց հետո՝ հավելելով, որ իրեն բաց են թողել մինչև դատը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Նավալնին և նրա շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը սոցիալական ցանցերում հայտնել էին Մոսկվայում իրավապահների կողմից իրենց ձերբակալության մասին:


Նշվում է, որ հանրահավաքի կազմակերպման կարգը կրկնակի խախտելու՝ ՌԴ վարչական իրավախախտումների մասին հոդվածը ենթադրում է մինչև 3 հարյուր հազար ռուբլի տուգանք, մինչև 200 ժամ պարտադիր աշխատանք կամ մինչև 30 օր կալանք:


Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ենթադրել է, որ ձերբակալությունը, հնարավոր է, կապված է եղել Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի հետ, որը կայացել է հունվարի 28-ին: Նրա խոսքով՝ Նավալնիի գործը քննվելու է Տվերի դատարանում: