Արքայազն Հարին ու նրա հարսնացուն սպիտակ փոշի պարունակող ծրար են ստացել

16:36 • 22.02.18

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկուհի Մեգան Մարքլը, սպիտակ փոշիով ծրար են ստացել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ծրարն ուղարկվել է Քենսինգտոնյան պալատի նրանց տան հասցեով:

Հարիին և Մեգանին հասցեագրված ծրարն անվտանգության ծառայության աշխատակիցների արագ արձագանքի արդյունքում չի հայտնվել զույգի ձեռքում: Այնուհանդերձ՝ նրանք տեղեկացվել են այդ մասին:

Նշվում է, որ քիմիկոսներն ուսումնասիրել են փոշին՝ պարզելով, որ այն վտանգ չի ներկայացնում, մինչդեռ հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Աղբյուրը հավելում է, որ նմանատիպ ծրար էր ուղարկվել նաև արքայազն Ուիլյամին ու նրա կնոջը: