Փհենչհանում Օլիմպիական խաղերի փակմանն ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը

10:13 • 22.02.18

ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանում փետրվարի 25-ին Օլիմպիական խաղերի փակմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է CBS News-ը:


Նրա խոսքով՝ Իվանկա Թրամփը կայցելի փակման արարողությանը, մինչ այդ նախատեսված է ճաշ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ:


Վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ հստակեցրել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև Այդահոյից սենատոր Ջիմ Ռիշը, նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ինչպես նաև Հարավային Կորեայում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Մարք Քնապերը: