Արմեն Սարգսյանը ԱԺ-ում հանդիպում է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ

13:27 • 23.02.18

Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում հանդիպում է խորհրդարանական մեծամասնության, ինչպես նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ:

Այսօր ՀՀԿ-ը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուն: Արմեն Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի, մտավորականների և այլ խմբերի հետ հանդիպումից հետո որոշեց ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը:

Նախնական տեղեկություններով՝ խորհրդարանականները ՀՀ-ի նախագահ կընտրեն մարտի 2-ին:

ՀեղինակԱնի Օհանյան