Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Խորենացի փողոցում. վարորդները և ուղևորը հոսպիտալացվել են

09:13 • 23.02.18

Փետրվարի 22-ին` ժամը 22:55-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցում` «Շիրակ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 01 AS 015 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «BMW X5» մակնիշի 35 FQ 115 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները. բախվել են լուսացույցին, որն էլ պոկվել և ընկել է երթևեկելի հատված, իսկ «BMW X5» մակնիշի 01 AS 015 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` վարորդները և մեկ ուղևորը հոսպիտալացվել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Ըստ shamshyan.com-ի՝  նշված վթարը այս տարվա ամենաթանկ վթարն է, վնասը կազմում է 150 հազար դոլարից ավելի:

Shamshyan.com կայքը տեղեկացնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածների պնդմամբ՝ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: