Հնդկաստանում բժիշկը 1.8 կգ կշռող ուռուցք է հեռացրել հիվանդի գլխից (լուսանկար)

22:09 • 23.02.18

Մումբայի բարեգործական հիվանդանոցում վիրաբույժը 1.8 կգ կշռող ուռուցք է հեռացրել 31-ամյա տղամարդու գլխից:

Ինչպես հայտնում է CNN-ը, վիրահատությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Նյարդավիրաբույժ Տրիմուրտի Նադկարնին հեռացված ուռուցքը բնութագրել է որպես «ամենամեծն աշխարհում»՝ ըստ իր թիմի կատարած ուսումնասիրությունների:

Նրա խոսքով՝ վիրահատությունը վտանգավոր էր, քանի որ ուռուցքը ներաճած է եղել ուղեղի մեջ: Բուժանձնակազմը սպասել է հիվանդի վիճակի կայունացմանը, որից հետո միայն լրատվամիջոցներին հայտնել է կատարված վիրահատության մասին: 

31-ամյա Սանտալ Փալն է, որը Ուտար Պրադեշ նահանգի գյուղերից մեկում բնակվող վաճառական է: Գոյացությունը սկսել է մեծանալ վերջին 6 ամսվա ընթացքում:  

Բժիշկները չեն կարողացել պարզել՝ արդյոք ուռուցքը բարորակ է եղել, թե չարորակ, սակայն հիվանդի վիճակը ներկայում բարվոք է գնահատվում: