Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել «ծառայողական սիրավեպի» շուրջ սկանդալից հետո
Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը հրաժարական է տվել սկանդալից հետո, որն առաջացել է իր անվան շուրջ «ծառայողական սիրավեպերի» պատճառով, գրում է տեղական պորտալներից News.com-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նրա նախկին աշխատակցուհին հղի է նրանից: Ընդ որում՝ փոխվարչապետը 24 տարի է, ինչ ամուսնացած է և մի քանի երեխա ունի:
Ջոյսը հայտնել է, որ կլքի ոչ միայն փոխվարչապետի, այլև երկրի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը: Խորհրդարանական մանդատը, սակայն, պաշտոնյան մտադիր է պահպանել:
Ջոյսի «ծառայողական սիրավեպը» մեծ հակազդեցության էր արժանացել Ավստրալիայում: Դրանից հետո երկրի վարչապետ Մալկոլմ Թերնբուլլը ստիպված փոփոխություններ է մտցրել Ավստրալիայում նախարարների պահվածքի նորմերը սահմանող փաստաթղթում և արգելել նրանց ինտիմ կապեր ունենալ իրենց աշխատակիցների հետ:










