Ամերիկուհին 3 տարում 1 մլն ծխախոտի մնացուկ է հավաքել իր քաղաքի փողոցներից

22:51 • 23.02.18

Ամերիկացի ակտիվիստուհին, ով պայքարում է քաղաքի աղտոտվածության դեմ, վերջին 3.5 տարվա ընթացքում իր ողջ ազատ ժամանակը նվիրում է իր հայրենի քաղաքի փողոցները ծխախոտի մնացուկներից մաքրելուն:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Կալիֆոռնիայի Օբըրն քաղաքում բնակվող Սելի Դոուլին հայտնել է, որ այս տարի Սուրբ Վալենտինի օրը կատարած աշխատանքի ժամանակ հավաքել է միլիոներորդ ծխախոտը:

Իր առաքելությունն ամերիկուհին սկսել է 2014-ի հոկտեմբերին: Զինված ավելով և գոգաթիակով՝ Սելին անցնում է փողոցներով և հավաքում գետնին նետված ծխախոտային մնացուկները:

Նա նշել է, որ եղել են այնպիսի օրեր, երբ հազարավոր մնացուկներ է հավաքել մի քանի ժամում, ինչն էլ ավելի է ստիպում նրան կոչ անելու մարդկանց՝ չծխել: