Կանադական քաղաքում ջրհեղեղի պատճառով տարհանվում են հազարավոր մարդիկ

12:28 • 23.02.18

Կանադայի Բրենտֆորդ քաղաքի ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացման պատճառով քաղաքի մոտ 5.000 բնակիչ իր տունը լքելու ծանուցում է ստացել։ Քաղաքը գտնվում է Օնտարիո նահանգի հարավում, գրում է korrespondent.net-ը։


Քաղաքապետ Քրիս Ֆիլը հայտնել է, որ տարհանման հրամանը կգործի այնքան, մինչև չստեղծվեն քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ապահով պայմաններ:

Նման իրավիճակը հետևանք է եղանակի անսպասելի ու վաղաժամ տաքացման, ինչպես նաև հորդառատ անձրևների: Այս առնչությամբ փետրվարի 21-ին քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել: