Դադիվանք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. զույգ երեխաները մահացել են. գյուղապետ

11:05 • 23.02.18

Արցախի Դադիվանք գյուղի տներից մեկում երեկ՝ փետրվարի 22-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել են բազմազավակ ընտանիքի զույգ երեխաները:

Այս մասին Tert.am-ին հաղորդեց Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը:  

«Երեկ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում է հրդեհը բռնկվել, հենց տան մեջ, որտեղ երեխաները քնած են եղել: Բազմազավակ՝ 8 երեխաներ ունեցող ընտանիքի վերջին երկու՝ զույգ երեխաները մահացել են»,-ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

«Պատճառը չեմ կարող նշել, փորձագետներն աշխատանք են տանում»,-ասաց նա: