Արմավիրի Գայ գյուղում հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին

09:06 • 23.02.18

Փետրվարի 23-ին` ժամը 06:52-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում տուն է այրվում: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Բնակարանում հայտնաբերվել է տան տիրոջ դին:

Միջադեպի առթիվ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: