Ֆլորիդայի դպրոցը հսկող ոստիկանը հրաժարական է տվել մարդասպանի գործողությունները չկանխելու մեղադրանքներից հետո

10:57 • 23.02.18

Ֆլորիդայի դպրոցում, որտեղ անցած շաբաթ 17 մարդ է սպանվել, հսկողություն իրականացրած ոստիկանության սպան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, երբ իր նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսվել, հայտնում է ABC հեռուստաալիքը:


Շրջանի շերիֆ Բրովարդ Սքոթ Իսրայելը հայտարարել է, որ դպրոցում միջադեպից հետո նրա օգնական Սքոթ Փեթերսենը հեռացվել է աշխատանքից մինչև հետաքննության ավարտը: Հետաքննություն սկսելու պատճառ է հանդիսացել տեսանյութը, որում երևում է, որ զինված Փեթերսենն այդպես էլ չի մտել դպրոց, երբ այնտեղ կրակոցներ են հնչել:


«Նա պետք է մտներ դպրոց և սպաներ մարդասպանին»,- հայտարարել է շերիֆը՝ հավելելով, որ Փեթերսոնը «բացարձակ ոչինչ» չի արել՝ կանգնած լինելով շենքի մոտ:


Հետաքննության սկսվելուց հետո օգնականը նախընտրել է հրաժարական տալ:


Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր դպրոց՝ սպանելով 17 մարդու: Հետագայում պարզվել է, որ նա սպիտակամորթ ռասիստների գաղափարախոսության հետևորդ է: Աուտիզմով տառապող երիտասարդը ծնողազուրկ է ու անկարգապահության պատճառով հեռացվել էր այդ դպրոցից: