ԱՄՆ-ն չի աջակցում բռնապետական արյունարբու ռեժիմներին. ԱՄՆ փոխնախագահը՝ Հս. Կորեայի մասին

10:13 • 23.02.18

ԱՄՆ-ն կշարունակի դիմակայել ԿԺԴՀ-ին, մինչև Փհենյանը չհրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից ու չդադարի ուշադրություն դարձնել երկրում մարդու իրավունքների խախտումներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է straitstimes.com-ը:


Այդկերպ նա մեկնաբանել է այդ թվում նաև հաղորդագրությունները ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ չկայացած հանդիպման, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բացմանը հյուսիսկորեական պատվիրակության մուտքի ժամանակ ոտքի չկանգնելու փաստի մասին: Նա նշել է, որ կարևոր է, որ յուրաքանչյուր ամերիկացի իմանա, թե ով է այդ մարդը և ինչեր է արել: «Կիմ Չեն Ընի քույրը երկրի ամենաբռնապետական ռեժիմի առանցքային անձանցից մեկն է»,- ասել է Փենսը:


«Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ես պետք է կանգնեի և ուրախանայի հյուսիսկորեացիների հետ, ես ասում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի աջակցում բռնապետական արյունարբու ռեժիմներին: Մենք հակադրվում ենք արյունարբու բռնապետներին, և մենք կշարունակենք դա անել ամբողջ վճռականությամբ, մինչև Հյուսիսային Կորեան չդադարի սպառնալ մեր երկրին, մեր դաշնակիցներին և մինչև վերջնականապես չհրաժարվի միջուկային զենքից և բալիստիկ հրթիռներից»,- ասել է Փենսը: