Ցյուրիխում բանկի հարևանությամբ երկու մարդ է սպանվել

20:00 • 23.02.18

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երկու մարդ է սպանվել UBS բանկի մասնաճյուղերից մեկի հարևանությամբ:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, նրանց ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Տեղի լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել դեպքի վայրից, որում պատկերված են բանկի հարակից մայթին անշարժ պառկած երկու մարմին:

Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվում: Նրանց խոսքով՝ իրավիճակն այժմ իրենց վերահսկողության տակ է առնվել, և հանրության անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Ականատեսների խոսքով՝ 4-5 կրակոց է արձակվել: Հրաձգության դրդապատճառը դեռևս անհայտ է: