Նիգերիայում ահաբեկիչները 111 աշակերտուհու են առևանգել. լրատվամիջոցներ
Նիգերիայի Յոբե նահանգում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 111 աշակերտուհու են առևանգել: Այս մասին հայտնում է Anguardngr.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել է 46 աղջկա անհետացման մասին: Դրանից բացի, ոստիկանությունը հերքել էր, թե աղջիկներն առևանգվել են:
Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումը դեմ է կրթության արևտմյան մոդելին և ձգտում է ամբողջ երկրում շարիաթի հաստատմանը: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 8 տարվա ընթացքում «Բոկո Հարամի» գրոհայինների հետ կապված բռնի գործողությունների հետևանքով մահացել է մոտ 20 հազար մարդ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլին ահաբեկիչներն առևանգել էին 276 աշակերտուհու։ Խմբավորման առաջնորդն առաջարկել էր նրանց փոխանակել կալանավորված բոլոր գրոհայինների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել էր։










