Բուրաստան գյուղում՝ ջրանցքում, հայտնաբերել են 2 տարեկան երեխայի դի

22:42 • 24.02.18

Փետրվարի 24-ին՝ ժամը 19:07-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2015 թ. ծնված Ս.Խ.-ի դին: 

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: