Սալվադորի ափերի մոտ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սալվադորի ափերի մոտ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում:
Նշվում է, որ ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 01:50-ին՝ մայրաքաղաք Սան Սալվադորից 163 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 80 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











