Գերմանացի դարպասապահը որոշել է ջուր խմել և գոլ է բաց թողել (տեսանյութ)
Հետաքրքրաշարժ միջադեպ է տեղի ունեցել Գերմանիայի՝ նշանակությամբ երկրորդ լիգայի 24-րդ տուրի «Դույսբուրգ»-«Ինգոլշտադտ» հանդիպման ժամանակ:
Տանտերերի դարպասապահը որոշել է ջուր խմել և չի նկատել, թե ինչպես է զարգանում մրցակցի գրոհը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուշագրավ գոլի տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:
Տանտերերի օգտին 1:0 հաշվի ժամանակ «Ինգոլշտադտի» հարձակվող Ստեֆան Կուչկեն, օգտվելով դարպասապահի անուշադրությունից, հավասարեցրել է խաղի հաշիվը: Այնուամնեայնիվ, «Դույսբուրգի» ֆուտբոլիստներին հաջողվել է առաջ անցնել հյուրերից: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Do you ever just forget you're playing football? Because same. pic.twitter.com/A6NxYQpxNN
— FourFourTwo ⚽️ (@FourFourTwo) February 24, 2018










