Հնդկաստանում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, մահացել է 9 երեխա

14:53 • 24.02.18

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարփուր քաղաքում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, ինչի հետևանքով մահացել է 9 սան, տուժել՝ 24-ը:

Ինչպես գրում է India Today-ը, մեքենան ընթանալիս է եղել մեծ արագությամբ:

Վարորդի ինքնությունը, ինչպես նաև վթարի պատճառները դեռևս ճշտվում են:

Տարվում է հետաքննություն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: