«Ամեն խփված ռուսական ինքնաթիռի համար խոստանում եմ գետնին հավասարեցնել այն ավիաբազան, որտեղից խփվել է այն». Ժիրինովսկի

14:10 • 24.02.18

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին շնորհավորել է բոլոր ռուս տղամարդկանց ու զինվորականներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և ուշագրավ հայտարարություններ հնչեցրել։


Նա հայտարարել է, որ կստիպի ամբողջ աշխարհին խոսել ռուսերեն: Բացի այդ՝ Ժիրինովսկին խոստացել է, որ կստիպի բոլորին հարգել իր երկիրը՝ ռուսական ինքնաթիռ խոցած ցանկացած ուժի տալով համարժեք պատասխան, գրում է vladtime.ru կայքը:


«Ես շատ կցանկանայի, որ մեր երկիրը ոչ ոքի երբեք ոչինչ չներեր և այլևս մյուս այտը դեմ չտար: Դա անթույլատրելի է: Ես կստիպեմ հարգել երկիրը, և այլևս ոչ ոք չի համարձակվի խոցել ռուսական ինքնաթիռներ: Ամեն խփված ինքնաթիռի համար ես խոստանում եմ գետնին հավասարեցնել այն ավիաբազան, որտեղից խփվել է այն», - ասել է Ժիրինովսկին:

Նա նաև խոստացել է, որ շատ շուտով աշխարհում կսկսեն հարգել Ռուսաստանը, իսկ պատժամիջոցներ կսկսեն կիրառել հենց իրենք, այլ ոչ թե Վաշինգտոնը կամ Բրյուսելը: