Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհի բռնկման պատճառով տարհանվել է շուրջ 100 մարդ

13:39 • 24.02.18

Մոտ 100 մարդ է տարհանվել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «ԲՈՒՄ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրներին:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի շենքում գտնվող սրճարաններից մեկի տարածքում: Որպես հրդեհի առաջացման պատճառ նշվում է յուղային նստվածքների բռնկումը:  

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: