Մերձմոսկվայում բեռնատարի մեջ Ղազախստանի երեք քաղաքացու մարմին է հայտնաբերվել

20:17 • 24.02.18

Մերձմոսկվայի Չեխովի շրջանում Ղազախստանի երեք քաղաքացու մարմին են հայտնաբերել բեռնատար մեքենայի մեջ:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Նախնական տվյալների համաձայն՝ Նովոսելկի գյուղի շրջանում բեռնատարում 35-40 տարեկան տղամարդկանց 3 մարմին է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ նրանք Ղազախստանի բնակիչներ են:

Աղբյուրը նշել է, որ տղամարդկանց մարմինների կողքին հայտնաբերվել է նաև գազայրիչ և ոգելից խմիչքի շիշ:

ՌԴ Քննչական կոմիտեի տեղի վարչության մամլո ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ տղամարդկանց մահվան պատճառը, նախնական տեղեկությունների համաձայն, դժբախտ պատահարն է եղել: