Վրաստանի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Մայր Աթոռում ծանոթացավ թանգարանի բազմադարյա ցուցանմուշներին

16:44 • 24.02.18

Փետրվարի 24-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Էջմիածին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի բաժինը՞։

Վրացի իրավապահներն այցելեցին Մայր տաճար, ծանոթացան թանգարանի բազմադարյա ցուցանմուշներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: